ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

«Հայկական երաժշտությունը մաքուր հույզերի անծայրածիր օվկիանոս է»

«Հայկական երաժշտությունը մաքուր հույզերի անծայրածիր օվկիանոս է»
04.02.2025 | 10:32

1965 թվականին աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հրավիրվել էր Շվեյցարիա՝ մասնակցելու միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիին։ 76-ամյա Չարլի Չապլինն այն ժամանակ ապրում էր մեկուսացած՝ Վևեյ քաղաքում և հազվադեպ էր հյուրեր ընդունում:

Այդ օրերին Արամ Խաչատրյանը հրավեր ստացավ Չապլինից՝ այցելելու նրա առանձնատուն։ Մի քանի ժամ զրույցից հետո Չապլինը Խաչատրյանին տարավ իր սենյակ, որտեղ նրան ցույց տվեց Կոմիտասի երաժշտության ձայնասկավառակը։

Չարլին ասաց, որ լսում է այս երաժշտությունը, երբ հոգու հանգստության կարիք ունի: «Կյանքում մենք չափազանց շատ ենք մտածում և շատ քիչ զգում: Իսկ հայկական երաժշտությունը, պարզապես, մաքուր հույզերի անծայրածիր օվկիանոս է»։

Դավիթ Գևորգյան

Սիլվա Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 8822

Մեկնաբանություններ